Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում կռվող ադրբեջանցի է սպանվել

17:07 • 15.08.14

Սիրիայում դարձյալ ադրբեջանցի ծայրահեղական է սպանվել:


Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, սպանվածն Ադրբեջանի քաղաքացի, 1982թ.-ին ծնված Ռամին Աբդուլլաևն է:

 

Նրա մահվան մասին տեղեկությունն ու «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հետ լուսանկարը հասել է ընտանիքին: Աբդուլլաևին հուղարկավորել են Սիրիայում:

 

Նրա հարազատների խոսքերով՝ Աբդուլլաևը երկար տարիներ բնակվել է Ռուսաստանում, սակայն որոշ ժամանակ առաջ վերադարձել է հայրենիք, որտեղից էլ մեկնել է Սիրիա՝ կռվելու:

 

Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր տարբեր խմբավորումների շարքերում կռվող ավելի քան 100 ադրբեջանցի զինյալ է սպանվել: