Հռոմի պապը կհյուրընկալի Լիբերտադորեսի գավաթը նվաճած թիմի ֆուտբոլիստներին

16:58 • 15.08.14

Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը հաջորդ շաբաթվա ընթացքում կհյուրընկալի արգենտինական «Սան Լորենցոյի» ֆուտբոլիստներին, ովքեր պատմության մեջ առաջին դանգամ նվաճեցին Լիբերտադորեսի գավաթը:


Ֆրանցիսկ I-ը այդ ակումբի վաղեմի երկրպագուն է ու սպասվում է, որ հանդիպման ընթացքում ֆուտբոլիստների պատվին կկազմակերպվի մեծ երեկույթ:


Վատիկանի ներկայացուցիչը հայտարարել է, որ հաղթանակի մասին իմացել է Սեուլում, որտեղ մեկնել էր՝ «Երիտասարդության օրը» տոնին մասնակցելու համար:


«Սան Լորենցոն» 15 անգամ դարձել է Արգենտինայի առաջնության հաղթող:


Հիշեցնենք, ու Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչում «Սան Լորենցոն» ընդհանուր 2:1 հաշվով հաղթեց Պարագվայի «Նասիոնալին»: