Սահմաններում իրավիճակը հանգիստ է. Սեյրան Օհանյան
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հասել ենք նրան, որ սահմանային իրավիճակը հանգիստ է: «Այդ լարվածությունն իջել է, կրակոցները հասել է մինիմումի: ՀՀ սահմաններում կարելի է ասել, որ ընդհանրապես կրակոցներ այսօր չկան, և մենք կանենք ամեն ինչ, որ մեր բնակչությունը, և ինչու չէ նաև Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, հանգիստ լինեն»,-ասաց նախարարը:
Իսկ ինչ վերաբերվում է ԼՂՀ-ին, ապա նախարարն ասաց. «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները երբևիցե անկանոն կրակոցների չեն պատասխանում,այլ պատասխանում են դիպուկահարների կրակոցներին, կամ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում՝ դիվերսիաներից զերծ մնալու համար: Այս օրերին հանգիստ է»:
Նախարարն անդրադարձավ նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռանախագահների հանդիպմանը և նշեց. «Եռակողմ հանդիպմանը՝ ՀՀ-ի տեսակետը ավելի տեսանելի և հիմնովին դարձնելու համար մեր Զինված ուժերը ստեղծեցին պայմաններ, և այդ հանդիպումից հետո այսօր իրավիճակն ավելի հանգիստ է»:
Ինչ վերաբերում է սպանված գերի Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելուն, Սեյրանն Օհանյանը նշեց, որ միջազգային «Կարմիր խաչի» կազմակերպությունը աշխատում է այդ ուղղությամբ և կլինի կամ փոխանակում, կամ վերադարձ:










