Apple-ը համաձայնել է օգտատերերի տվյալները պահպանել Չինաստանի տվյալների բազաներում
Apple ընկերությունն իր պատմության մեջ առաջին անգամ չինական օգտատերերի տվյալներն սկսել է պահպանել Չինաստանի տվյալների բազաներում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Այսպիսի քայլի գնալով՝ Apple-ը հեռանում է ամերիկյան մի շարք ընկերությունների որդեգրած սկզբունքներից, ովքեր Չինաստանում գործող քաղաքակրթության կանոնների պատճառով հրաժարվել են այնտեղ տվյալների բազաներ հիմնել: Նման կանոնների վառ օրինակ է Չինաստանում Google ծառայության աշխատանքի արգելափակումը:
Apple-ն իր որոշումը բացատրել է iCloud ծառայության աշխատանքի բարելավման ցանկությամբ: Տեսականորեն որքան մոտ է տվյալների բազայի աշխարհագրական դիրքն օգտատերից, այնքան ավելի արագ է աշխատում ծառայությունը:
Տվյալները կպահպանվեն China Telecom օպերատորի տրամադրած տվյալների բազայում, ընդ որում՝ Apple-ը նշում է, որ տվյալները կկոդավորվեն, և օպերատորը բազաներ մուտք գործելու հնարավորություն չի ունենա:










