Ադրբեջանը մտադիր է Բաքվից Վրաստան վճարովի ճանապարհ կառուցել

14:46 • 16.08.14

Բաքվից մինչև Վրաստանի սահման, Մետաքսի ճանապարհին զուգահեռ, վճարովի ճանապարհ է կառուցվելու: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղար Նամիկ Հասանովը, գրում է apsny.ge-ն:

 

«Այդ հարցն արդեն որոշ ժամանակ գտնվում է օրակարգում։ Ուսումնասիրվում է համաշխարհային փորձը։ Նախագիծը քննարկման փուլում է»,-ասել է նա։

 

Հասանովը նշել է, որ իրենք արդեն վճարովի մայրուղիների փորձ ունեն։

 

«Ապագայում պլանավորում ենք այդ փորձը կիրառել նաև այլ պատմական շրջաններում»,- ասել է գերատեսչության մամուլի քարտուղարը։