Գեյթսն ընդունել է Ցուկերբերգի՝ սառը ջրով ջրվելու մարտահրավերը (տեսանյութ)

00:36 • 16.08.14

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն ընդունել է Facebook սոցիալական ցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի մարտահրավերը և ALS Ice Bucket Challenge բարեգործական կազմակերպության շրջանակներում ջրվել է սառը ջրով:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ արարողության մասին պատմող տեսանյութը Բիլ Գեյթսը տեղադրել է իր YouTube-յան էջում: 

Բարեգործական ֆլեշ մոբի նպատակը կողային սկլերոզ կոչվող կենտրոնական նյարդային համակարգի հիվանդության մասին իրազեկության բարձրացումն է:

Ice Bucket Challenge (Մեկ դույլ սառը ջրով փորձություն) ընկերությանն աջակցել ցանկացող հայտնի մարդիկ պետք է իրենց վրա մեկ դույլ սառը ջուր լցնեն, որից հետո կկարողանան մարտահրավեր ուղարկել իրենց ընկերներին, և եթե վերջիններս 24 ժամվա ընթացքում չկատարեն պահանջը, ապա ALS-ի ֆոնդին100 դոլարի չափով նվիրատվություն պետք է կատարեն: