Մոսկվայում անհայտ անձինք ադրբեջանցուց գողացել են 9 մլն ռուբլի

10:00 • 16.08.14

Մոսկվայում անհայտ անձինք Ադրբեջանի քաղաքացուց հափշտակել են 9 մլն ռուբլի (մոտ 250.000 դոլար), երբ նրա մեքենան կանգնած է եղել կարմիր լույսի տակ:

 

Հարևանությամբ կանգնած մեքենայից դուրս եկած 4 տղամարդ կոտրել են 31-ամյա ադրբեջանցու մեքենայի ապակին և, հավանաբար սպառնալով ատրճանակով, տարել գումարը, հայտնում է gazeta.ru-ն՝ Ներքին գործերի նախարարության Մոսկվայի քաղաքային վարչության մամուլի հաղորդագրությանը հղումով:

Հարուցվել է քրեական գործ: