Վթարի հետևանքով Քոբուլեթիում 13-ամյա ՀՀ քաղաքացի է մահացել
Օգոստոսի 16-ին՝ ժամը 14։35-ին, Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ ժամը 12։59-ին, Քոբուլեթի քաղաքի Ռուսթավելի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են մոտոցիկլետն ու «Հունդայի» մակնիշի 77 VV 447 պետհամարանիշի ավտոմեքենան:
ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացի՝ 13-ամյա Ք. Խառատյանը տեղում մահացել է, իսկ Ս. և 12-ամյա Ա. Խառատյանները տեղափոխվել են Քոբուլեթի քաղաքի ԲԿ:










