Աֆրիկայում սատկել է վերջին բևեռային արջը (տեսանյութ)

00:58 • 16.08.14

Յոհանեսբուրգում սատկել է Վենգ անունով 28-ամյա վերջին բևեռային արջը, որին քնեցրել են քաղաքային կենդանաբանական այգու աշխատակիցները: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով կենդանաբանական այգու կայք-էջում տեղ գտած հայտարարությանը:

Վերջին մի քանի ամսվա ընթացքում կենդանաբանական այգու աշխատակիցները փորձել են ամեն կերպ գոհացնել արջին՝ նրա համար ժամանց և մինչև անգամ Սբ. Վալենտինի օրվան նվիրված միջոցառում կազմակերպելով, ինչպես նաև՝ համեղ սնունդ ապահովելով:
Կենդանաբանական այգու տնօրինությանը չի հաջողվել փրկել արջին: Որպեսզի թեթևացնեն վերջինիս տանջանքները, այգու գլխավոր անասնաբույժ Բրետ Գարդները որոշում է ընդունել էվթանազիայի ենթարկել նրան: