ԱՄՆ-ն չի հետևում, թե ինչ են հագնում Միքի Ռուրկն ու Սթիվեն Սիգալը. Սպիտակ տուն

12:23 • 16.08.14

ԱՄՆ-ի կառավարությունն ավելի կարևոր գործեր ունի, քան հետևելը, թե ինչ են հագնում հայտնի դերասանները, հայտարարել է Սպիտակ տանը կից ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, գրում է «Взгляд»-ը:

 

Այդկերպ Ազգային անվտանգության խորհուրդը մեկնաբանել է հրապարակումն այն մասին, թե իբր ԱՄՆ իշխանությունները խորհուրդ են տվել Հոլիվուդի աստղեր Միքի Ռուրկին և Սթիվեն Սիգալին շատ չգովազդել իրենց համակրանքը Ռուսաստանի նկատմամբ:

 

Այդ ցանկությունը նրանց փոխանցվել է Ռուրկի օգնականներից մեկի միջոցով, ում զանգահարել են այն բանից հետո, երբ Վաշինգտոնում իմացել են, որ դերասանը Մոսկվայում ցուցադրել է իր վերնաշապիկը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով:

 

«ԱՄՆ-ի կառավարությունն ավելի անհետաձգելի հոգսեր ունի ազգային անվտանգության ոլորտում, քան այն, թե ինչ վերնաշապիկներ են կրում պարոն Ռուրկն ու պարոն Սիգալը»,- նշել են Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից: