Երևանի Ներքին Չարբախ թաղամասում բանջարեղենի խանութ է այրվել
08:49 • 16.08.14
Օգոստոսի 16-ին՝ ժամը 05։03-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Չարբախ 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։26-ին, մարվել՝ 05։32-ին:
Այրվել է բանջարեղենի խանութը՝ 30 քմ:
Placeholder










