WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն առողջական խնդիրներ ունի
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով արդեն 2 տարի թաքնվում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը, ցավեր ունի սրտի շրջանում, ինչպես նաև քրոնիկ խնդիրներ՝ թոքերի և արյան բարձր ճնշման հետ կապված, հայտնում է Лента-ն՝ հղում անելով կայքի ներկայացուցիչներից մեկին։
Նրա խոսքով, D վիտամինի պակասը, որը պայմանավորված է արևային լույսի բացակայությամբ, կարող է Ասանժի մոտ ասթմայի և շաքարային դիաբետի առաջացման հանգեցնել։
Դեսպանատան ներկայացուցիչները դիմել են բրիտանական իշխանություններին՝ խնդրելով բուժօգնություն հատկացնել Ասանժին, սակայն իշխանություններն անտեսել են այդ հայցը։










