Ավստրալիան ավելի քան 4.000 փախստական կընդունի Սիրիայից և Իրաքից

15:48 • 17.08.14

Ավստրալիայի իշխանությունները մտադիր են մոտ 4.400 փախստական ընդունել, ովքեր փախչում են ռազմական գործողություններից Իրաքում և Սիրիայում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի ներգաղթային հարցերով նախարար Սքոթ Մորիսոնին։ 

«Հումանիտար ծրագրի շրջանակում կառավարությունը հանձնարարել է որոշել է այն վայրերը, որտեղ կապրեն 2.200 իրաքցիներ, ներառյալ՝ էթնիկ և կրոնական փոքրամասնությունները։ Կառավարությունը պատրաստ է նաև 2.200 տեղ հատկացնել սիրիացիների համար, ներառյալ նրանց, ովքեր այժմ ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում այնպիսի երկրներում, ինչպես Լիբանանը»,- նշել է նախարարը։ 

Նրա խոսքով, Ավստրալիան յուրաքանչյուր տարի ընդունում է ավելի քան 13.000 փախստական։ Մասնավորապես, 2013-ին Ավստրալիա է եկել մոտ 1.000 մարդ Սիրիայից, ավելի քան 2.000 մարդ Իրաքից և ավելի քան 4.000 մարդ Աֆղանստանից և Մյանմայից։