Ավարտվել է «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլը (լուսանկարներ)
Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Արմեն Անդրեասյանը, նախարարության այլ աշխատակիցներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից։
Ծրագրի մասնակիցները հյուրերի համար հանդես են եկել համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում: Ծրագրի մասնակիցներին ողջունել է «Հայկազունք» համույթը՝ գուսան Հայկազունի գլխավորությամբ:
Այնուհետև Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի է ունեցել «Սպասում» ֆիլմի պրեմիերան: Հեղինակը ազգությամբ քուրդ Ումուտ Բոզգիլն է, ով նույնպես մասնակցում էր «Արի տուն» ծրագրին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմը Հայաստանում ցուցադրվում էր առաջին անգամ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)










