Հռոմի պապը Հարավային Կորեայում երիտասարդների հետ «սելֆի» է արել (լուսանկարներ, տեսանյութ)
Հարավկորեացի երիտասարդների հետ հանդիպման ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «սելֆի» է արել ուսանողներից մեկի հետ՝ հերթական անգամ հաստատելով իր «ժողովրդական պոնտիֆիկոս» լինելու կոչումը, գրում է Обозреватель-ը։
Միլիոնավոր կաթոլիկներ դուրս են եկել Սեուլի կենտրոնական հրապարակներ՝ Հռոմի պապին ողջունելու համար։ Պոնտիֆիկոսն օրհնել է երեխաներին և ջերմագին ողջունել բոլոր հավաքվածներին։ Իր ելույթի ընթացքում նա կոչ է արել չապրել միայն նյութական արժեքներով, այլև լինել աշխատասեր և ինքնազոհողությունների գնալ։
Կորեայում Հռոմի պապը սրբերի դասին է կարգել մի քանի տասնյակ կորեացի նահատակների։



























