Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի (լուսանկարներ)
Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի, 156 մարդ համարվում է անհայտ կորած, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Նեպալի ներքին գործերի նախարարության տվյալներով, ջրհեղեղներ գրանցվել են երկրի 75 շրջաններից 20-ում, ոչնչացվել են ավելի քան 200 բնակելի տներ, հեղեղվել են հարյուրավոր շենքեր։ Տուժած շրջաններից տարհանվել է մոտ 3.500 բնակիչ։
Հուլիսից մինչև սեպտեմբեր Նեպալում և Հնդկաստանի մի մասում սկսվում է անձրևների շրջանը, ինչը հեղեղումներ և սողանքներ է առաջացնում։



















