Եղեգնաձորում բենզալցակայան է այրվել

16:56 • 17.08.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 17-ին, ժամը 13.30-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 12 հասցեում այրվում է բենզալցակայան: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել՝ 13.49-ին: 

Ա. Հ.-ին պատկանող բենզալցակայանում՝ ծածկի տակ այրվել է դիզելային վառելիք (մոտ 400լ պլաստմասյա 20լ տարաներում), հարակից տարածքում 200 քմ խոտածածկ տարածք, վնասվել է ծածկը (4 քմ):