Ռուսաստանի հումանիտար օգնությամբ առաջին 16 բեռնատարները շարժվել են դեպի Ուկրաինայի սահման
Ռուսաստանից հումանիտար օգնությամբ 280 մեքենաներից բաղկացած ավտոշարասյան առաջին 16 «ԿամԱԶ»-ներն արդեն շարժվել են դեպի Ուկրաինա. դրանք դուրս են եկել Ռոստովի մարզի Կամենսկ Շախտինսկի քաղաքից և ուղևորվել դեպի ուկրաինական սահման, հայտնում է Корреспондент-ը։
Ինչպես հայտնում են կազմակերպիչները, օգոստոսի 17-ին սահմանին կմոտենան առաջին 16 մեքենաները։ Միևնույն ժամանակ, այդ օրը սահմանը հատել չի նախատեսվում։ Հաղորդվում է նաև, որ ռուսական հումանիտար օգնությամբ յուրաքանչյուր մեքենայում կգտնվի Կարմիր Խաչի աշխատակից, այլ ուղեկցողներ մեքենաներում չեն լինի։










