Սիցիլիայում ձերբակալվել է նեապոլիտանական մաֆիայի կլաններից մեկի պարագլուխը
Սիցիլիա կղզում ձերբակալվել է Ալդո Ջոնթան՝ նեապոլիտանական մաֆիայի կլաններից մեկի ղեկավարը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Մաֆիոզը ձերբակալվել է իտալական Ռագուզա քաղաքի նավահանգստում՝ Մալթա ուղևորվող նավը նստելիս։
Ձերբակալությունն իրականացրել են ոստիկանները, ովքեր զբոսաշրջիկի տեսքով հետևել են հանցագործին։ 42-ամյա Ջոնթան՝ կլանի հիմնադիր Վալենտոնո Ջոնթայի որդին է։ Ջոնթանի կլանը սերտ կապեր է ունեցել սիցիլական «Կոզա նոստրայի» հետ։










