ԱՄՆ-ում սինթետիկ մարիխուանայի օգտագործումից 44 մարդ է մահացել

21:35 • 17.08.14

Նյու Հեմփշայրի քաղաքապետ Մեգի Հասանը արտակարգ դրություն է հայտարարել, անցած շաբաթ, հայտնում է daily mail-ը. սինթետիկ մարիխուանայի չափից մեծ դոզա ընդունելու պատճառով գրանցվել է մահվան ելքով  մոտ 44 դեպք: 

Նյու Հեմփշայրը միակ նահանգն է, որ չունի մարդու կողմից արհեստածին մարիխուանա արտադրելը արգելող օրենքներ: 

Smacked ապրանքանիշի արհեստական մարիխուանան ազատ վաճառվում է Նյու Հեմփշայրում, որից թունավոր է հատկապես ելակի համով փաթեթը. այն ազատորեն վաճառվում է ցանկացած խանութում՝ համեմունքների բաժնում: 

Բժիշկները անհանգստացած են. ծամոնի և ելակի համերով այդ նյութերը ծխելու կամ սննդի հետ ընդունելուց հետո լուրջ առողջական բարդություններ են առաջացել հիվանդների մոտ և նրանք մահացել են: 

Նյու Հեմփշայրի գլխավոր դատախազը կոչ է արել քաղաքի բոլոր խանութների տերերին կամավոր կերպով այլևս այդ ապրանքը չվաճառել, քանի որ նրանք ևս պատասխանատու պետք է զգան իրենց սպառողների առողջությանը և կյանքին վնաս հասցնելու համար: 

Նահանգում տարիներ շարունակ K2 և Spice անվանումով սինթետիկ մարիխուանան վաճառվել է բազմաթիվ խանութներում, սակայն դրանք հանվել են շրջանառությունից՝ մի շարք դեռահասների մոտ շատ լուրջ առողջական խնդիրներ առաջ գալու պատճառով: Սինթետիկ մարիխուանան մեքսիկական եղինջ կամ արևելյան սաղավարտուկ բույսերն են, որոնց աճելու ընթացքում ցողում են քիմիական նյութերով. դրանց ազդեցությունը նման է իսկական մարիխուանան օգտագործելուց առաջացած ազդեցությունը, սակայն չափազանց վտանգավոր է: 

 

Dangerous: Synthetic marijuana has caused dozens of overdoses recently in New Hampshire, one of the only states where the drug is still widely available