Ուկրաինան ռուսական շարասյունը ճանաչել է որպես հումանիտար օգնություն`Կարմիր խաչի հովանու ներքո

10:17 • 17.08.14

Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Լյուդմիլա Դենիսովան ստորագրել է հրաման՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի բեռը հումանիտար օգնություն ճանաչելու մասին, հայտնում է unian.net-ը։


«Համաձայն Ուկրաինայի «Հումանիտար օգնության մասին օրենքի» 4-րդ և 5-րդ հոդվածների, հաշվի առնելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախաձեռնությունը՝ Կարմիր Խաչի հովանու ներքո միջազգային հումանիտար օգնություն ստանալու վերաբերյալ, բեռը ճանաչել հումանիտար օգնություն»,- ասվում է նախարարության հայտարարությունում։


Հումանիտար օգնության իրերի մասին նամակը նախարարություն է ստացվել օգոստոսի 16-ին։ Ըստ նամակի՝ հումանիտար բեռի քաշը կազմում է 1856.3 տոննա։ Օգնությունը ստանում է Ուկրաինայում Կարմիր Խաչի առաքելությունը։