Երևան-Վոլգոգրադ ավտոբուսը Ստավրոպոլում շրջվել է. 17 մարդ վնասվածք է ստացել
Երևան-Վոլգոգրադ ավտոբուսը Ստավրոպոլում վթարի է ենթարկվել, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում անելով ИТАР-ТАСС-ին։
ՃՏՊ-ն տեղի է ունեցել Երևանի ժամանակով 17.05։ Mercedes Sprinter ավտոբուսի վարորդը ասել է, որ ընթացքի ժամանակ պայթել է երևի ձախ անվադողը, և նա կորցրել է կառավարումը։
Ավտոբուսում եղել է 20 ուղևոր և 2 վարորդ. 17 մարդ դիմել է բուժօգնության։ Նաև նշվում է, որ «ավտոբուսում ամրագոտիներ չեն եղել, ինչը մեծապես կնվազեցներ տուժածների թիվը»։










