ԱՄՆ Արկանզաս նահանգում միմյանց են բախվել բեռնատար գնացքներ. կա 2 զոհ (լուսանկարներ)
ԱՄՆ Արկանզաս նահանգում 2 բեռնատար գնացքների բախման հետևանքով 2 մեքենավար մահացել է, ևս 2-ը ստացել վնասվածքներ։ Ոստիկանության հաղորդման համաձայն՝ վթարը տեղի է ունեցել Հոկսի բնակավայրի մոտակայքում, փոխանցում է Вести-ն։
Վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Իշխանությունների խնդրանքով մոտ 500 տեղացի բնակիչներ, որոնք ապրում են գնացքների բախման վայրից մոտ 3 կմ հեռավորության վրա, ժամանակավորապես լքել են իրենց տները և ետ վերադարձել կեսօրին։













