WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը կլքի, երբ ապաշրջափակվի դեսպանատան շենքը
Հանրահայ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը կլքի, երբ հանվի դեսպանատան շենքի շրջափակումը: Ըստ ria.ru-ի՝ այս մասին RT հեռուստաընկերությանն ասել է WikiLeaks-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստին Խրաֆնսսոնը:
Երկուշաբթի ավելի վաղ տեղի ունեցած մամուլի ասուլիսում Ասանժը հայտարարել էր, որ մոտակա ժամանականերում կարող է լքել դեսպանատունը: Մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ դա կարող է տեղի ունենալ այսօր, այնինչ Խրաֆնսսոնը հերքել է լուրը և ներկայացրել պայմանները, թե երբ Ասանժը կարող է
լքել դեսպանատան տարածքը:
«Նա իրոք կարող է լքել դեսպանատան տարածքը, երբ բրիտանական իշխանությունները հանեն դեսպանատան շրջափակումը և նրան հնարավորություն տան անարգել մեկնել Էկվադոր, ինչը նախատեսվում է միջազգային համաձայնագրերով, որն ստորագրել է նաև Բրիտանիան»,-ասել է նա:
Խրաֆնսսոնը շեշտել է, որ Ասանժը չի պատրաստվում հանձնվել ոստիկանությանը, Էկվադորը նրան քաղաքական ապաստան է տվել, և նա իրավունք ունի մեկնել այդ երկիր:
Ասանժը Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանն է 2012-ի հունիսից, երբ բրիտանական դատարանը որոշեց նրան էքստրադիցիայի ենթարկել Շվեդիա՝ հարցաքննելու սեռական բնույթի հանցագործությունների գործով:










