Ասանժը քննարկում է բրիտանական ոստիկանությանը հանձնվելու տարբերակը

11:27 • 18.08.14

Wikileaks սկանդալային կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը քննարկում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը լքելու և ինքնակամ ոստիկանությանը հանձնվելու հնարավորությունը, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:

 

Հայտնի է դարձել, որ Ասանժն առաջիկա ժամերին մամուլի ասուլիսով հանդես կգա, որի ընթացքում կարևոր հայտարարություն կանի:

 

Վերջին երկու տարիների ընթացքում Ասանժը չի լքել Էկվադորի դեսպանատան տարածքը, որտեղ ապաստան էր խնդրել 2012թ.-ի հունիսի 19-ին՝ Շվեդիա արտահանձնվելուց խուսափելու համար:

 

Այնտեղ Wikileaks-ի հիմնադրին կասկածում են սեքսուալ բնույթի հանցագործությունների համար, սակայն Ասանժն ինքը հերքում է իր հասցեին բոլոր մեղադրանքները և դրանց տակ քաղաքական ենթատեքստ է տեսնում: Նա զգուշանում է, որ Ստոքհոլմից նրան կարտաքսեն ԱՄՆ, որտեղ իրեն մինչև 35 տարվա ազատազրկում է սպառնում՝ լրտեսության և պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերի անօրինական հրապարակման համար: