Ուկրաինայում վթարի ենթարկված Boeing օդանավի քննության նախնական արդյունքները պատրաստ կլինեն օգոստոսի վերջին
Ուկրաինայում հուլիսի 17-ին վթարի ենթարկված մալայզիական Boeing 777 օդանավի վթարի հանգամանքների ուսումնասիրության վերաբերյալ զեկույցը պատրաստ կլինի օգոստոսի վերջին: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայլ Գրանտի հայտարարությանը:
Մարկ Լայլ Գրանտի խոսքով՝ երկուշաբթի ՌԴ խնդրանքով խորհրդի անդամները փակ դռների ետևում լսել են քաղաքական հարցերով գլխավոր քարտուղար Օսկար Ֆերնանդես-Տարանկոյի՝ ավիավթարի ուսումնասիրության հետ կապված զեկույցը:
«Նախնական զեկույցը պատրաստ կլինի մոտավորապես օգոստոսի վերջին»,-ասել է Գրանտը:










