Չինացի հաքերները գողացել են ԱՄՆ բուժհաստատությունների 4.5 միլիոն հիվանդի անձնական տվյալները

22:13 • 18.08.14

ԱՄՆ բուժհաստատությունների 4.5 միլիոն հիվանդի անձնական տվյալները գողացվել են չինացի հաքերների կիբերհարձակման արդյունքում: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով Reuters գործակալությանը:

Community Health Systems ընկերության ենթակայության տակ է 29 նահանգի 206 հիվանդանոց: Այդ հիվանդանոցներում բուժվող հիվանդների անձնական տվյալները՝ անուն-ազգանունը, ծննդյան տարեթիվը, հասցեն, հեռախոսահամարը և սոցապահովագրության տվյալներն ընկերության տվյալների բազայից գողացվել են ապրիլ և հունիս ամիսներին:

Community Health Systems ընկերության կիբերհանցագործության համար պատասխանատու Mandiant ընկերության օպերատորը հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է Չինաստանի Advanced Persistent Threat հաքերների խմբավորման կողմից: