Դոնեցկում մահապատիժ են ընդունել՝ սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացման նպատակով
Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության ղեկավարությունը մահապատիժ է ընդունել՝ որպես սոցիալական պաշտպանության բարձրագույն աստիճան:
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության «նախարարների խորհուրդը» Քրեական օրենսգիրք և ռազմական դատարանների մասին օրենք է ընդունել:
Դոնեցկի Քրեական օրենսգրքի հիմքում ՌԴ նորմատիվային բազան է:
Դոնցկի «առաջին փոխվարչապետ» Վլադիմիր Անտյուֆեևն ընդգծել է, որ մահապատժի կիրառումը սոցիալական պաշտպանության բարձրագույն աստիճանն է:










