Փորձագետները 6 փամփուշտի հետք են հայտնաբերել Ֆերգյուսոնում սպանված տղայի մարմնի վրա. ցույցերը շարունակվում են (նկարներ)

11:31 • 18.08.14

Փորձագետներն առնվազն 6 փամփուշտի հետք են հայտնաբերել ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում սպանված սևամորթ երիտասարդ Մայքլ Բրաունի մարմնի վրա: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times ամերիկյան թերթին:

 

Դիահերձող մասնագետը նշել է, որ 18-ամյա երիտասարդի վրա կրակել են դիմացից, 2 փամփուշտ դիպել է նրա գլխին, 4-ը՝ աջ ձեռքին: Քանի որ նրա մարմնի վրա չկան վառոդի հետքեր, դա հանգեցնում է եզրահանգման, որ երիտասարդի վրա կրակել են հեռվից:

 

Միևնույն ժամանակ, Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում զանգվածային բողոքի ակցիաները շարունակվում են: Այս գիշեր փողոց է դուրս եկել ավելի քան 400 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

 

Ոստիկանը սևամորթ տղային սպանել էր օգոստոսի 10-ին, ինչն առաջացրել է ամերիկացիների վրդովմունքը: