Ղազախստանցու դեմ գործ են հարուցել՝ աղբատար մեքենան դրոշով ծածկելու համար

14:11 • 18.08.14

Ղազախստանում վարչական գործ են հարուցել բեռնատարի վարորդի դեմ, ով պետական դրոշի կտորով ծածկել է տեղափոխվաղ աղբը, հայտնում է Ալմաթիի ներքին գործերի վարչությունը,  գրում է lenta.ru-ն՝ հղում անելով newkaz.ru-ին:

 

Գործը հարուցվել է պետական դրոշի օգտագործման կանոնները խախտելու հոդվածով: Դեպքի մասին իրավապահ մարմինները տեղեկացել են, երբ համացանցում սկսել են շրջանառվել բեռնատարի լուսանկարները:

 

Ոստիկանները պարզել են վարորդի ինքնությունը՝ Եսենբեկով Ա.Ժ.՝ ծնված 1988 թ.-ին: Նա պարզաբանել է, որ շինարարական աղբ է հեռացրել և որոշել է բեռնատարը մոտակայքում գտնված դրոշով ծածկել: Գործը շուտով փոխանցվելու է դատարան: