Իրանի հատուկ ծառայությունները տասնյակ ադրբեջանցիների են ձերբակալել

09:59 • 18.08.14

Իրանի անվտանգության և տեղեկատվության կազմակերպությունը (ETTELAAT) տասնյակ ադրբեջանցիների է ձերբակալել, որոնք փորձել են խաղաղ երթ անցկացնել  դեպի Սավալան լեռը, տեղեկացնում է haqqin.az-ը՝ իրանական լրատվամիջոցներին հղումով:

 

Ձերբակալվածների թվում հայտնի ադրբեջանցի ակտիվիստներ են՝ Հասան Ջոլանի, Ջաֆար Ռուսթամի, Հաբիբ Նագահբան, Ֆարհադ Ասլանի, Սաիդ Հոսեյնի և այլք:

 

Նրանց մեղադրանք է ներկայացվել իսլամական ռեժիմի դեմ անօրինական գործողություններ իրականացնելու համար:

 

Սալավան լեռն Իրանի ադրբեջանցիների խորհրդանիշն է՝ իրենց անկախությանը հասնելու համար: Ամեն տարի ադրբեջանցիներն այս լեռան մոտ հանրահավաք են կազմակերպում՝ ազգային ազատություններ պահանջելով: