Ջեկի Չանի որդին թմրանյութեր պահելու մեղադրանքով ձերբակալվել է Չինաստանում

22:01 • 18.08.14

Չինաստանի ոստիկանության աշխատակիցները թմրանյութեր պահելու մեղադրանքով ձերբակալել են հայտնի կինոդերասան Ջեկի Չանի որդուն՝ երգիչ Ջեյսի Չանին: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում կատարելով Չինաստանի ԶԼՄ-ներին:

32-ամյա Ջեյսի Չանը և նրա 23-ամյա թայվանցի ընկեր Կայ Կոն հանգստայն օրերին ձերբակալվել են Պեկինում: Օրինապահ մարմինները նրանց մոտից թմրանյութեր են առգրավել:

Դեպքի կապակցությամբ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվել, դերասանի պաշտոնական ներկայացուցիչները ևս հրաժարվել են այդ կապակցությամբ որևէ մեկնաբանություն անել: