Լատվիայում ագարակատերերը ոչնչացնում են բերքը ռուսական պատժամիջոցների պատճառով

21:01 • 18.08.14

Ռուսաստանի իշխանությունների սահմանած էմբարգոն ԵՄ-ից ներկրվող ապրանքների համար զգալիորեն ազդել է Լատվիայի վրա: Մասնավորապես՝ բանջարեղենի արտադրությամբ զբաղվող տնտեսություններն սկսել են ոչնչացնել բերքը, իսկ ագարակատերերն ստիպված են այն վաճառել գրեթե անվճար: Այս մասին գրում է Корреспондент-ը՝ LNT հեռուստաալիքին հղումով:


Մասնավորապես՝ Պուրայի, Դեբելայի և Յելգավայի տնտեսություններում ստիպված են ոչնչացնել բանջարեղենը, քանի որ շուկաները լցված են լեհական ապրանքով՝ առավել ցածր գներով:



«Բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, քանի որ տվյալ պահին ստիպված ենք դեն նետել ծաղկակաղամբը, դդմիկը և սեզոնային ապրանքները», - հայտնել է Mūsmāju dārzeņi կոորպորատիվի ղեկավար Էդիտա Ստրազդինյան: