Այսօր մեռելոց է՝ ոչ աշխատանքային օր

10:26 • 18.08.14

Սբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ Հայաստանյայց առաքելական եկեղեցիներում երեկ պատարագ է մատուցվել:


Տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է, երբ հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ։


Հիշեցնենք, որ 2008-ի թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում տաղավար տոներին (Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն) հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվել է ոչ աշխատանքային: