Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները հավաքվում են Նախիջևանում

13:34 • 18.08.14

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան գտնվում են Նախիջևանում:


Ինչպես տեղեկացնում է haqqin.az կայքը, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 

Այսօր Նախիջևանում նախատեսվում է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչություննեի ղեկավարների հանդիպումը:

 

Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, ինքնավար հանրապետություն կժամանի նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:

 

Նախատեսվում է նաև նախարարների հանդիպումը Նախիջևանի մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովի հետ: