Արաբ տղայի և հրեա աղջկա հարսանիքն Իսրայելում դժգոհությունների ալիք է բարձրացրել (լուսանկարներ)

11:19 • 18.08.14

Արաբ Մահմուդ Մանսուրի և իսլամ ընդունած հրեա Մորել Մալկիի հարսանիքն Իսրայելում մոտ 200 դժգոհ ակտիվիստների է մեկտեղել, գրում է Газета-ն՝ Haaretz-ին հղումով։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մանսուրը և Մալկան 14 թիկնապահ են վարձել Ռիշոն լե Ցիոն քաղաքում պսակադրության արարողության անցկացման համար։ Նորապսակներն անհանգստացել են իրենց անվտանգության համար՝ ազգամիջյան հարսանիքների դեմ հանդես եկող հրեական Lehava խմբի հնչեցրած սպառնալիքների պատճառով։

 

Միջոցառումն անցկացվել է «Կարմիր արև» հարսանյաց սրահում։ Lehava խմբի անդամները բողոքի ակցիա են անցկացրել մուտքից 150 մ հեռավորության վրա. ավելի մոտ տարածքում ակցիա անցկացնել թույլ չի տվել դատարանը։ Ակտիվիստները փորձել են մոտենալ սրահին, սակայն ոստիկանությունը նրանց ետ է մղել։
 

 77001366 023541856 1 Protest at Israel interfaith wedding

 77001400 023541849 1 Protest at Israel interfaith wedding

 77001402 023541846 1 Protest at Israel interfaith wedding