Հռոմի պապը կոչ է արել Հարավային և Հյուսիսային Կորեաներին ներել միմյանց (լուսանկարներ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Հարավային և Հյուսիսային Կորեաներին ներել միմյանց, քանի որ նրանք մի ազգ են, մեկ ընտանիք, գրում է Газета-ն։
«Ներողամտությունը դուռ է, որ տանում է դեպի հաշտեցում, թեև դա կարող է անհնարին, ոչ գործնական և ժամանակ առ ժամանակ տհաճ թվալ։ Բոլոր կորեացիները եղբայրներ և քույրեր են։ Նրանք նույն ընտանիքի, նույն ազգի անդամներ են»,- ասել է Պոնտիֆիկոսը Սեուլի Մենդոն տաճարում ելույթի ժամանակ։
Ֆրանցիսկոս պապը տաճարում հավաքվածներին կոչ է արել աղոթել, այդ թվում նաև՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեին, երկու երկրների միջև երկխոսության նոր հնարավորությունների ստեղծման և տարաձայնությունների կարգավորման համար։
Կորեայի բաժանումը Հարավային և Հյուսիսային Կորեաների տեղի է ունեցել 1945-ին Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո, որը մինչ այդ ղեկավարում էր Կորեան:























