Facebook-ը «երգիծանք» նշում է կատարում հումորային լուրերի համար

19:19 • 18.08.14

Facebook սոցիալական ցանցը թեսթային ռեժիմով գործարկել է «երգիծանք» (Satire) նշագրումը հումորային լրատվության համար: Այս մասին հայտնում է Interfax-ը:

Հումորային լուրերից առաջ հայտնվող «երգիծանք» ծանուցումը նպատակ ունի ավելի հստակորեն տարանջատել հումորային լուրերը ոչ հումորայինից:

Սակայն օգտատերը «երգիծանք» գրությունը տեսնում է միայն այն բանից հետո, երբ Facebook-ի հղումով անցնում է բուն նյութին:

Հայտնի է, որ այս փորձարկումն անց է կացվում արդեն մոտ մեկ ամիս: Հայտնի չէ, սակայն, թե քանի օգտատեր է ներգրավված դրանում:
Առայժմ գրությունը վերաբերում է միայն The Onion-ի՝ հայտնի երգիծական լրատվականի նորություններին: