Ամերիկուհին պնդում է, որ Բեյոնսեի աղջկա սուրոգատ մայրն է

16:08 • 18.08.14

Երգչուհի Բեյոնսեի և նրա ընտանիքի շուրջ հերթական սկանդալն է հասունանում: Քիչ է այն, որ ԶԼՄ-ները հայտնել են երգչուհու և նրա ամուսնու՝ Ջեյ-Զիի հետ հնարավոր ամուսնալուծության մասին, այժմ էլ պարզվում է, որ հնարավոր է փոփ-երգչուհին ինքը չի ծննդաբերել իր աղջկան՝ Բլյու Այվիին: Նյու Յորքից Տինա Սիլսը պնդում է, որ ինքն է եղել աստղի երեխայի սուրոգատ մայրը, գրում է vesti.ru-ն՝ հղում անելով Cosmopolitan-ին: 

Լուրերն այն մասին, որ 2012 թվականի հունվարի 7-ին լույս աշխարհ եկած Բեյոնսեի աղջիկը սուրոգատ մայր է ունեցել, շրջանառվում էին դեռ վաղուց: Լրագրողները նշում էին փաստը, որ աստղի առաջին հղիությունը անհաջող է ավարտվել, և նա չի ցանկանում կրկին ռիսկի դիմել: Բացի այդ՝ շատ ԶԼՄ-ներ գրում էին, աստղի մեծացած փորը անբնական տեսք ունի: Այնուամենայնիվ, այդ սկանդալը շուտով մոռացության էր մատնվել: Սակայն վերջերս, երեխայի ծննդից ավելի քան երկու տարի անց, լրագրողներին է դիմել կին, որը ներկայացել է որպես աղջկա մայր: 

Ֆինանսական փոխհատուցման ոչ մի պահանջ կինը չի ներկայացնում Բեյոնսեին և Ջեյ Զիին: Լրագրողները, այնուամենայնիվ, թերահավատորեն են վերաբերում նրա խոսքերին, քանի որ կինն առաջին անգամ չէ, որ հայտարարում է, որ այս կամ այն աստղային երեխայի մայրն է: Ավելի վաղ ամերիկուհին հայտարարել էր, որ նա Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի, անգամ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի երեխաների սուրոգատ մայրն է: