Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակած հայ ներգաղթյալի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

17:15 • 18.08.14

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակած տղամարդու նկատմամբ «խուլիգանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում: 

«Առավոտյան ձերբակալված տղամարդու նկատմամբ, որը կրակել է Թուրքիայի դեսպանատան շենքի վրա որսորդական հրացանից, հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի «խուլիգանություն» հոդվածով»,- հայտնել են վարչությունից: 

Ինչպես ավելի վաղ հայտնել են մայրաքաղաքի ոստիկանությունում «քաղաքացին երկփողանի հրացանից կրակել է դեսպանատան ցուցանշանի վրա»: Ավելի վաղ պարզվել է, որ Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակողը հայ ներգաղթյալ է եղել: 

Այժմ կրակողը ձերբակալվել է: Դեպքի հետևանքով ոչ մեկ չի տուժել: