Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակողը հայ է եղել

12:55 • 18.08.14

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակողը հայ ներգաղթյալ է եղել: 43-ամյա Արթուր Միրզոյանի թիրախում եղել է Թուրքիայի Հանրապետության զինանշանը, տեղեկացնում է Московский комсомолец-ը:

 

«МК» -ին հայտնի է դարձել, որ գիշերը «Добрый лес» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Միրզոյանը որսորդական զենքով կրակել է թուրքական հանրապետության զինանշանի ուղղությամբ:


Արձակված երկու կրակոցները դիպել են թիրախին: Սակայն տղամարդուն չի հաջողվել թաքնվել:


Կրակոցների ձայներին արձագանքել է ոստիկանությունն ու տեսախցիկներով պարզել, թե որտեղ է նա ու ձերբակալել:

 

Արարքի դրդապատճառները չեն հաղորդվում: Սակայն ոստիկանները նշում են, թե կան բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ պատճառը հայերի և թուրքերի դարավոր թշնամանքն է, որը հատկապես սրվել է վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության պատճառով:

 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան տեղեկություն էր տարածվել այն մասին, որ անհայտ անձը կրակ է բացել ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ: