ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեմ Ռուսաստանի պատժամիջոցների խստացումը չի բացառվում. Ведомости

11:18 • 18.08.14

Ռուսական կառավարությունն ԱՄՆ-ի և Եվրոպայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ է պատրաստել:
Ինչպես տեղեկացնում է «Ведомости» թերթը, Ռուսաստանը կարող է սահմանափակում մտցնել արդյունաբերական ապրանքների ներկրման հարցում:

 

Դաշնային պաշտոնյաների վկայակոչելով՝ պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ոլորտային պատժամիջոցների սահմանումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկված զեկույցը պատասխան միջոցների լայն շրջանակ է ներառում: Սակայն Պուտինը հանձնարարել է սահմանափակել միայն սննդամթերքի ներմուծումը:

 

«Նշանակում է, որ լրացուցիչ պատժամիջոցները Ռուսաստանի կողմից հնարավոր են, միայն եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն խստացնեն մեր դեմ պատժամիջոցները»,-ասել է պարբերականի զրուցակիցը:

 

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը թերթին ասել է, որ ռուսական պատժամիջոցները հարկադրված քայլ են եղել:Եթե նոր գործողություններ լինեն ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից, Ռուսաստանը կքննարկի պատասխան պատժամիջոցների ընդլայնման հարցը: Թե ինչ քայլեր կլինեն դրանք, կախված է Արևմուտքի գործողություններից: