Ադրբեջանցի զինծառայող է խեղդվել ծովում

15:49 • 19.08.14

Ադրբեջանի Խաչմազի շրջանում ծովում զինծառայող է խեղդվել:


Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, երեկ ծովում խեղդվել է 1996թ.-ին ծնված Ալիաղա Ալիևը, որը ծառայելիս է եղել սահմանամերձ զորամասերից մեկում:

 

Գուբայից զորակոչված զինծառայողը մի քանի օրով արձակուրդ մեկնած է եղել:
 

Ավելի վաղ հաղորդվել էր 18-ամյա երիտասարդի մահանալու մասին, սակայն նրա զինծառայող լինելու հանգամանքը նոր է բացահայտվել: