Ադրբեջանական բանակը զինվոր է կորցրել
10:19 • 19.08.14
Ադրբեջանում ևս մեկ զինծառայող է մահացել:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, միջադեպը գրանցվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտպանական գնդում: Զինծառայող Թահմազլի Ֆարիդը մահացել է իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցից:
Դեպքի մանրամասները դեռ հայտնի չեն:
Հարուցվել է քրեական գործ:
Placeholder










