ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքում բախումների ժամանակ երկու մարդ է մահացել
ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքում չեն դադարում ռասիստական հողի վրա կատարված սպանության պատճառով բախումները:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու ծառայության փոխանցմամբ՝ բախումների ժամանակ երկու հոգի է սպանվել: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը՝ լրագրողներին ու բնակիչներին կոչ անելով օգնել բռնել հրահրողներին:
Նախօրեին ոստիկանությունն ուժ էր կիրառել բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար, քաղաքում պարետային ժամ է հաստատվել, անկարգությունների գոտում զինվորականներ են տեղակայվել: Սպասվում է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի այցը դեպքի վայր:
Օրեր առաջ Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանը սպանել էր սևամորթ անչափահաս Մայքլ Բրաունին, ինչից հետո ԱՄՆ-ի այդ և այլ քաղաքներում անկարգություններ, ցույցեր են սկիզբ առել:










