Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 1.000 մարդ է տարհանվել
Հազարից ավելի մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկ է տարհանվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Յոսեմիթե ազգային արգելավայրի մոտ գտնվող բնակելի տարածքներից՝ բնական հրդեհների պատճառով, գրում է ИТАР-ТАСС-ը:
Մադերայի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչ Էրիկա Ստյուարտի տվյալներով՝ «Օկհարստ քաղաքի բնակիչները, ինչպես նաև չորս հյուրանոցների հյուրեր տարհանվել են ապահով ժամանակավոր ապաստարաններ՝ կրակի արագ տարածման պատճառով»: Ընդ որում, նրա խոսքով, վտանգի մասին զգուշացում է տրվել ևս 3.000 մարդու: Հրդեհն ընդգրկել է 80 հեկտար տարածք:
Կրակի մարման գործում ներգրավված է ավելի քան 2.000 մասնագետ և հրշեջ ավիացիան:
Կալիֆոռնիա նահանգի տարածքում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանված:










