Նիդեռլանդները ռազմական սարքավորումներ կուղարկի Իրաքի հյուսիս. ԶԼՄ-ներ
Նիդեռլանդները չի պատրաստվում ծանր զենք կամ զորք ուղարկել Իրաք, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ Volkskran թերթին հղումով: Հավանաբար երկիրը կօգնի քուրդ զինյալներին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում ռազմական սարքավորումներ՝ սաղավարտներ, զրահապատ բաճկոններ և գիշերային տեսանելիության սարքեր տրամադրելու միջոցով:
«Խորհրդարանի անդամների մեծ մասը կողմ է այդ տարբերակին, և որոշումը կարող է կայացվել արդեն այս շաբաթ»,- գրում է թերթը՝ վկայակոչելով կառավարությունում աղբյուրների:
«Ես չգիտեմ, թե ինչ սարքավորում կարող է մատակարարել Նիդեռլանդները, քանի որ շատ բաներ մենք արդեն վաճառել ենք»,- նշել է ռազմական արհմիության նախագահ Յաան Դեբին:
Իր հերթին՝ պաշտոնաթող գեներալ-մայոր Կիս Խոմանն ընդգծել է, որ երկիրը «չունի զինտեխնիկա, որը կհամապատասխաներ քրդերին»:
Բացի ռազմական սարքավորումներից, Նիդեռլանդներն արդեն 1,5 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է տրամադրել փախստականներին, որոնք թաքնվում են Իրաքի հյուսիսում գտնվող սարերում:










