Ճապոնիայում շոգի պատճառով 3 մարդ մահացել, ավելի քան 2.000-ը հոսպիտալացվել է
Ճապոնիայում շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մահացել է 3 մարդ, 2.230 մարդ հոսպիտալացվել է ջերմային հարվածով, գրում է РИА Новости-ն։
Առավել շատ տուժածներ գրանցվել են Օսակա պրեֆեկտուրայում (272 մարդ) և Տոկիոյի շրջանում (202 մարդ)։ Նրանց մեծամասնությունը տարեց մարդիկ են։
Վերջին շաբաթվա ընթացքում Ճապոնիայում օդի ջերմաստիճանը զգալի նվազել էր՝ «Հալոն» ցիկլոնի պատճառով. ցերեկն օդի ջերմաստիճանը կազմել է մոտ 30-32 աստիճան։ Սակայն կիրակի ջերմաստիճանը կրկին բարձրացել է մինչև 35 աստիճան։










