«Իսլամական պետությունը» հայտնել է Սիրիայում Ճապոնիայի քաղաքացու առևանգման մասին
Al Arabia լրատվական կայքը հայտնում է, որ Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը համացանցում գրառումներից մեկում ստանձնել է Սիրիայում ճապոնացի տղամարդու առևանգման պատասխանատվությունը:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նրանք փորձում են պարզել՝ արդյո՞ք Սիրիայի հյուսիսում իրենց քաղաքացուն են պատանդ վերցրել, փոխանցում է Kyodo ճապոնական լրատվականը:
Օրերս YouTube կայքում ներբեռնված տեսանյութում անհայտ գրոհայինները հարցաքննում են գետնին պառկած մի տղամարդու: Տղամարդը տեսանյութում պատասխանում է, որ իր անունը Հարունա Յուկավա է, նա բժիշկ է, աշխատում է որպես լրագրող:










