Մաքքեյնը ռոբոտի ոճով պար է ցուցադրել ամերիկյան միջոցառման ժամանակ (տեսանյութ)

23:59 • 19.08.14

ԱՄՆ հանարապետական սենատոր Ջոն Մաքքեյնը աներիկյան միջացառումներից մեկի ժամանակ աստղային հյուրերի առջև ռոբոտի ոճով պար է ցուցադրել: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին:

Սենատորին որոշել է ընկերակցել Նյու Ջերսիի նահանգապետը և իր պարային կատարմամբ միացել է Մաքքեյնին:

Հարլեմի Apollo Theater-ի համար դրամական միջոցների հանգանակման նպատակով կազմակերված միջոցառումը վարել է ամերիկացի դերասան Ջեյմի Ֆոքսը, ով ամերիկացի քաղաքական գործիչներին «հորդորել է» պարել:

Ինչպես հաղորդում է աղբյուրը` միջոցառմանը ներկա են եղել այնպիսի հանրահայտ աստղեր, ինչպիսիք են Ջոն Բոնջովին, Ռոբերտ Դե Նիրոն, Ջեք Նիքոլսոնը և Բարբարա Սթրեյզանդը: